Reader ready.
A Dialogue between an Atheist Professor and a Muslim Student (Book - Armenian)
A book translated into Armenian contains a very interesting dialogue between an atheist professor and a Muslim student regarding some principles in Islamic belief. The student succeeded in refuting wrong believes spreading all over the world through proving the Islamic belief based on irrefutable evidences. He discussed in detail the issue of Allah’s existence.
Contributors
TranslatorsEUROPEAN ISLAMIC RESEARCHES CENTER (EIRC)Imayak Nalbandyan
PublishersIslamic Propagation Office in Rabwah
Download all material files
2 files • 1.6 MB
Material files
1 / 2Social-friendly share text
Ուրախ կլինեմ սա կիսել ձեզ հետ:
📘 Աթեիստ պրոֆեսորի և մուսուլման Ուսանողի միջեւ երկխոսությունը (Armenian)
📝 Աթեիստ պրոֆեսորի և մուսուլման Ուսանողի միջեւ երկխոսությունը «Փաստորեն մենք կարող ենք գնալ ավելի հեռուն և ասել յուրաքանչյուրին՝ ով հավատում է, որ նա առաջացել է կապիկից, որ ինքն էլ կապիկ է»: Պրոֆեսորը բավականին վատ տեսք է ընդունում: Մուսուլման ուսանողը մոտենում է նրան և ջուր է տալիս, որ խմի: «Աստծո օգնությամբ մենք կհասնենք և այդ կետին: Եկեք շարունակենք: Ասեք, պրոֆեսոր, զգու՞մ եք նման բան՝ ինչպիսինն է ջերմությունը»: Մուսուլման ուսանողը շատ հանգիստ է, խոսում է մեղմ՝ ինչպես որ կխոսեր փոքր երեխայի հետ: Պատասխանում է մուսուլման ուսանողը: Պրոֆեսորը կռճտացնում է ատամները և անշարժ հայացքով, լուռ նայում ուսանողին: «Արդյոք կա՞ մեկը այստեղ՝ ով երբևէ լսել է պրոֆեսորի ուղեղը, զգացել կամ համտեսել է այն»: Դասարանում մթնոլորտը լարվում է մինչև սահմանները: Պրոֆեսորը արդեն ի վիճակի չի վերահսկել իրեն: Նրա դեմքը մանուշակագույն երանգ է ստանում: Դիմելով դասարանին մուսուլման ուսանողը ավարտում է: Աթեիստ պրոֆեսորի և մուսուլման Ուսանողի միջեւ երկխոսությունը Այս գրքի թարգմանությունը՝ «Ո՞վ է կապիկը իրականում» հաստատում է մուսուլման մարդու ծագման տեսակետի ճշմարտության իսկությունը: Գիրքը կարեւոր և անհրաժեշտ գործիք է բոլոր ուսանողների համար, ինչպես նաեւ նրանց համար՝ ովքեր ցանկանում են իմանալ մարդկային ծագման մասին իսլամական հայեցակարգը: Գրվածը կատարվում է ուսումնական հաստատությունում: «Թույլ տվեք բացատրել գիտության և աստծո միջեւ հարաբերությունները...» : Փիլիսոփայության աթեիստ պրոֆեսորը դասարանի առջև փոքրիկ ընդմիջում անելուց հետո խնդրում է նորեկ ուսանողներից մեկին, որ ոտքի կանգնի: «Դու մուսուլման ես: Այդպե՞ս չէ. Տղա ջան: «Այո սեր» : «Եւ այսպես, հավատում ես աստծուն» : «Լիովին» : «Իսկ աստված բա՞րի է» : «Իհարկե բարի է» : «Աստված ամենակարո՞ղ է: Կարո՞ղ է ինչ որ բան անել» : «Այո» : Պրոֆեսորը ժպտում ու միտումնավոր սպասում է մի ակնթարթ: «Ուրէմն այսպես... Ենթադրենք այստեղ կա մի հիվանդ և դուք կարող եք բուժել նրան: Դուք կանե՞իք դա, նրան օգնելու համար»: «Այո սեր» : «Ուրեմն դուք էլ եք բարի...» «Ես չասացի, որ...» «Ինչու՞ չեիք ասի, որ: Դուք կարող էիք օգնել հիվանդ ու հաշմանդամ մարդկանց, եթե ունենաիք նման հնարավորություն... իրականում մեզանից շատերը կանեին դա, եթե կարողանային: ... Իսկ աստված, ոչ» : (Առանց պատասխան) Նա լռում է: Տարիքավոր դասավանդողը խոսում է ըմբռնումով. «Ոչ, դուք չեք կարող: Այդպես չէ՞» : Պրոֆեսորը խմում է սեղանի վրա դրված ջրից, որպեսզի ուսանողները մի փոքր ընդմիջեն: Չարժե նոր լսողներին ծանրաբեռնել փիլիսոփայությամբ: «Եկեք նորից սկսենք, երիտասարդ: Հետևաբար աստված բարի է» : «Է...Այո» : «Իսկ սատանան նու՞յնպես բարի է» : «Ոչ» : «Ինչպե՞ս է եկել սատանան» : Ուսանողը դանդաղում է պատասխանել: «Աստծուց...» «Դա ճիշտ է: Աստված ստեղծեց նաև սատանային, այդպե՞ս չէ» : Տարիքավոր պրոֆեսորը ձեռքով շոյում է նոսրազած մազերով ծածկված իր գլուխը և դիմում մտածմունքների մեջ կորած ուսանողներին: «Տիկնայք և պարոնայք, կարծում եմ այս կիսամյակի ընթացքում շատ զվարճալի կլինի» : Նա կրկին վերադառնում է մուսուլմանին: «Ասա ինձ տղա ջան: Կա՞ չարիք այս աշխարհում» : «Այո, սեր» : «Չարիքն ամենուր չէ՞: Եւ աստվա՞ծ է ստեղծել այդ ամենը» : «Այո» : «Ո՞վ է ստեղծել չարիքը» : (Առանց պատասխան) «Այս աշխարհում կա հիվանդություն ու ատելություն, անբարոյականություն և տգեղություն: Այդ բոլորը սարսափելի բաներ են: Դրանք առկա՞ են այս աշխարհում:» Ուսանողը հենվում է մյուս ոտքին և պատասխանում «այո» : «Ո՞վ է ստեղծել դրանք» : (Առանց պատասխան) Պրոֆեսորը անսպասելիորեն բարձրացնում է ձայնը: «Ո՞վ է ստեղծել դրանք: Ասե՛ք ինձ խնդրեմ» : Այնուհետև նայելով մուսուլմանի դեմքին շարունակում է հանգիստ, կարծես ժպտացող ձայնով. «Աստված է ստեղծել բոլոր չարիքները: Այդպես չէ՞ տղա ջան» : (Առանց պատասխան) Ուսանողը փորձում է դիմակայել փորձառու դասախոսի հայացքին, սակայն չի հաջողվում: Դրանից հետո դասախոսը սկսում է քայլել դասարանի դիմաց հին պանտերայի վստահ քայլերով: Լսարանը ենթարկվում է գիպնոզի: «Ասա ինձ...» շարունակում է դասախոսը. «Ինչպե՞ս ստացվեց, որ աստված բարի է, եթե նա է ստեղծել ամբողջ չարիքը՝ որը գերիշխել և գերիշխում է» : Պրոֆեսորը տարածում է ձեռքերը փորձելով ցույց տալ ամբողջ աշխարհի չարիքի ծանրությունը: «Ամբողջ ատելությունը, դաժանության ցավը, բոլոր տանջանքները, անիմաստ մահերի շարքերը, տգեղությունները, բոլոր տառապանքները այս աշխարհի: Այս ամենը այդ բարի աստծո...
🔗 https://b.islamhouse.com/hy/books/391621